«Իրավիճակը «Վերին Լարս» անցակետում կապված չէ աշխարհաքաղաքական հարցերի հետ. ՀՀ-ում ՌԴ-ի առեւտրային ներկայացուցիչ
Խորամանկություն կլինի ասել, թե «Վերին Լարս» անցակետի ներկայիս իրավիճակը խիստ ազդում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 17-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Նա ավելացրել է, որ այդ խնդիրը եղել է միշտ։ «Մենք դրա մասին գիտենք, եւ դա կապված է ոչ թե աշխարհաքաղաքական համատեքստի հետ, ինչպես փորձում են ներկայացնել, այլ հենց անցման աշխարհագրական առանձնահատկությունների հետ։ Այնտեղ շատ նեղ է անցման գիծը, ազդեցություն են ունենում եղանակային պայմանները, ավելանում եւ դեռ ավելանալու է բեռնափոխադրումների հոսքը։ Վատ չէր լինի, եթե «Կովկաս» լաստանավն անցներ Վրաստանով, բայց քանի դեռ դա չկա, փորձում ենք իրավիճակը փոխել հնարավորոթյան սահմաններում»,- ընդգծել է Դոնչենկոն։ Նա նշել է, որ չգիտի, թե որ փուլում է գտնվում խնդրի լուծումը։
Նշենք, որ հայ բեռնափոխադրողներն արդեն մեկ ամիս դժգոհում են «Վերի Լարս» անցակետում աննախադեպ պարապուրդից՝ հավաստիացնելով, որ այստեղ օրական ավելի քիչ մեքենաներ են բաց թողնում, քան նախկինում։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները դեռ մի քանի ամիս առաջ խոստացել էին, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կսկսեն գործել լաստանավային փոխադրումները։ Բայց նախագիծը չի գործել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից