Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն դա չպետք է դիտարկվի ներադրբեջանական երկխոսություն․ Դավիթ Բաբայան
Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն դա չպետք է դիտարկվի ներադրբեջանական երկխոսություն:
Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը․
«Բաքուն նման ձևով կարող է մոտենալ, որ ինչ որ մի խումբ աբորիգեններ, այսինքն մենք, 30 տարի մեզ վատ էինք պահում, դուրս ենք եկել մայր Ադրբեջանի դեմ, հիմա գալիս ենք մեղայականով, խնդրում ենք կներեք մեզ։ Սա անընդունելի տարբերակ է։ Եթե ուզում եք բանակցենք, պետք է բանակցենք որպես կողմեր։ Պետք է ընթանա միջազգային ձևաչափով, անպայման ներկա լինեն Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, այլ միջազգային կազմակերպություններ, եթե չեն խանգարի»,- նշել է Բաբայանը։
Ստեփանակերտը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան պայմանագրին, բայց դրանում ինչ որ անդրադարձ Արցախին պետք է կատարվի․
«Բայց մենք իրատես ենք, չենք ասում թող Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչի։ Սա իդեալական է, բայց կարող է այդ գործընթացը խափանի։ Բայց միաժամանակ անթույլատրելի ենք համարում, որ ֆիքսվի, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Դրա համար ասում ենք բերեք հրաժարվենք ծայրահեղություններից և ընտրենք ոսկե միջինը՝ թողնենք հարցը ապագային, քանի որ հիմա կարգավորելն անհնար է։ Բայց փոխկապակցել մեկը մյուսի հետ և ասել, որ պետք է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որ Բաքուն իրեն խելոք պահի, այդպիսի բան չի լինի։ Հենց Արցախը տան, իրենք հավակնություններ ունեն Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Երևանի նկատմամբ»,-ասել է Բաբայանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»