Բաքուն իր դիրքերի ամրապնդման եւ նորերի կառուցման անօրինական աշխատանքներ է կատարում. Արման Թաթոյան
Ադրբեջանն իր դիրքերի ամրապնդման եւ նորերի կառուցման ապօրինի աշխատանքներ է կատարում։ Աշխատանքներն իրականացվում են Ջերմուկ քաղաքին շատ մոտ՝ Հայաստանի զավթված տարածքում։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, հանրապետության նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նախկին օմբուդսմենի խոսքով՝ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում մասնագետները հետազոտություններ են կատարել, որը ցույց է տվել, որ ադրբեջանական ներխուժումը եւ թշնամական զորքերի ներկայությունը գյուղերի մոտ եւ ճանապարհներին լի է անվտանգության լուրջ սպառնալիքներով։ Մասնավորապես, դրանց բնակիչների նկատմամբ։
«Ադրբեջանցիների գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք չեն պատրաստվում հեռանալ Հայաստանի տարածքից։ Անօրինական շինարարական եւ ամրացման աշխատանքներ են կատարվում։ Կառուցվել է 10-12 մետր լայնությամբ ճանապարհ»,- նշել է նախկին օմբուդսմենը։
Թաթոյանն ընդգծել է, որ Ջերմուկի մոտ ապրող գյուղացիները չեն կարող արոտավայրերն ու վարելահողերն օգտագործել, քանի որ գտնվում են այն տարածքում, որը զբաղեցված եւ վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
«Սեպտեմբերյան էսկալացիայից հետո ստեղծված խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլեւ ազգային անվտանգությանը, քանի որ հակառակորդի թիրախի տակ են հայտնվել ոչ միայն գյուղերը, այլեւ «Տաթեւ» հէկը, Ջերմուկի հէկը, Կապանի պոչամբարը եւ ռազմավարական այլ օբյեկտներ»,- նշել է հիմնադրամի ղեկավարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում