2018թ-ից հետո մի ամբողջ բանակցային ներուժ խարխլվեց և երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ․ Սեյրան Օհանյան
«Եթե որոշումների ճշգրտությունը չլիներ մենք չէինք ունենա մեր 30 տարվա պատմության ընթացքում այն արժեքները, որ ունեցել ենք»,- այս մասին Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«2018թ-ից հետո մի ամբողջ բանակցային ներուժ խարխլվեց և երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի ժամանակ երկիրը չի դրվել ռազմական ռելսերի վրա, իսկ ռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների և գործողությունների ոչ ճիշտ գնահատականը բերել է պարտության.
«Այսօրվա իշխանությունները պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար, ըստ էության, ոտքի վրա կայացված որոշումները հարված են եղել մեր պետական և ռազմական կառավարման գործունեության համար: Կառավարությունը, ԱԺ-ն, ԱԽ-ն ԳՇ-ն այն վայրերը պետք է լիեին, որտեղ մանրակրկիտ քննարկումներից հետո ծանրակշիռ որոշումներ պետք է կայացնեին»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունները դասեր չեն քաղել:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում