Պերես․ Անչելոտին կատարյալ մարզիչ է «Ռեալի» համար
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դրվատանքով է խոսել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։
«Անչելոտին լավագույն մարզիչն է «Ռեալի» համար։ Նա կատարյալ է հասկանում մեր արժեքներն ու գաղափարները։ Դրա շնորհիվ խաղացողները զգում են նույնը։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք, նա կատարյալ մարզիչ է մեր ակումբի համար»,- Պերեսի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։
Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորեց անցած տարվա հունիսին։ Թիմը նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը (2022), Չեմպիոնների լիգայի գավաթը (2022), Եվրոպայի սուպերգավաթը (2022):


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը