Ավտոմեքենաների անկանոն եւ աննորմալ հոսք Երեւանում
Երեւանցիները նկատել են, որ մայրաքաղաքում ավտոմեքենաների հոսքը կտրուկ մեծացել է: Ընդ որում, Երեւանի փողոցները ծանրաբեռնված են գրեթե բոլոր ժամերին: Փողոցներում խցանումներ են նույնիսկ շաբաթ օրերին:
Այս ամենը հատկապես սրվել է նոյեմբերի սկզբից: Ո՞րն է պատճառը: Շատերը միամտաբար կարծում են, թե պատճառը ռուսաստանցիների հոսքն է, կամ որ աճել է ավտոմեքենա գնողների թիվը: Իրական պատճառը թաքնված է բոլորովին այլ տեղում:
Գյուղատնտեսական աշխատանքների ավարտից հետո Երեւանի մոտակա մարզերի բնակիչները պարզապես մի բանով զբաղվելու կամ գործ կպցնելու կամ պարզապես մոլերում պտտվելու պատրվակով ժամանում են Երեւան եւ անդադար պտտվում քաղաքի տարբեր փողոցներում:
Այս ամենը դժվարացնում է Երեւանի բնակիչների կյանքը: Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչների մի մեծ զանգված պարզապես ինչ-որ բանով զբաղվելու համար հայտնվում է Երեւանում: Ի՞նչ անել: Նրանց արգելե՞լ մտնել քաղաք: Իհարկե՝ ոչ: Ինչպես կարող ենք սահմանափակել տեղաշարժը, բայց այսպես թողնել եւս չի կարելի: Սա անտանելի իրավիճակ է:
Ընդամենը կարելի է արգելել սեփական ավտոմեքենաներով մուտքը մայրաքաղաք: Կամ որոշակի ժամային սահմանափակումներ մտցնել:
Հովհաննես Կիրակոսյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից