Արթուր Դավթյան․ Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, հայ ազգին
Պատվո հարթակին ուրախության եւ հպարտության զգացողություններ ունեի: Երջանիկ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել եւ Հայաստանին բերել աշխարհի ոսկե մեդալը: Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, հայ ազգին, այս հաղթանակը բոլորինն է, ով հայ է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լիվերպուլից ասաց աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը:
Անգլիայում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 6-ին հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը: Աշխարհի չեմպիոնը եզրափակիչում աշխարհի 8 ուժեղագույնների մեջ վաստակեց ամենաբարձր 15.050 միավոր:
Ոսկե մեդալով պարգեւատրվելուց հետո Արթուր Դավթյանը NEWS.am Sport-ի հետ խոսել է չեմպիոնական մրցելույթի, հույզերի եւ ոսկե հաղթանակի կարեւորության մասին: Իսկ այդ ընթացքում աշխարհի չեմպիոնի կինը՝ Անահիտ Շեգունցը, 3-ամյա դուստրը՝ Ալիսան, ծնողները՝ Վահրամ եւ Աստղիկ Դավթյանները հարազատների շրջապատում տանը մեծ շուքով տոնում էին նորընծա չեմպիոնի մեծ հաղթանակը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը