Տեն Հագ․ Ռոնալդուի հետ ամեն ինչ քննարկել ենք, բոլոր խնդիրները լուծված են
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը հիմնական կազմ։
«Ոչ մի խնդիր չկա։ Ռոնալդուի հետ ամեն ինչ քննարկել ենք, բոլոր խնդիրները լուծված են։ Նա բաց է թողել մեկ հանդիպում եւ վերադարձել է կազմ, ոչ մի անսովոր բան չկա։ Այլեւս չենք մեկնաբանի այդ դրվագը, քանի որ պետք է կենտրոնանանք առաջիկա հանդիպման վրա։ Կարեւոր խաղ է, քանի որ ցանկանում ենք խմբում գրավել առաջին տեղը»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Շերիֆ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
E խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով երկրորդն է եւ փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահոված իսպանական «Ռեալ Սոսիեդադից» հետ է 3 միավոր։ «Շերիֆը» երրորդն է՝ 3 միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը