Որպեսզի տեսանելի լինի՝ ինչի մասին է խոսքը, նշեմ, որ սա գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք է օկուպացրել Ադրբեջանը
Երեկվանից շրջանառվում է տեղեկատվություն, որ 2021թ-ի մայիսից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 127 քառակուսի կիլոմետր կամ 12 700 հեկտար տարածք։ Որպեսզի տեսանելի լինի՝ ինչի մասին է խոսքը, նշեմ, որ սա գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք է, կամ, ասենք, երկու անգամ մեծ է Սան Մարինո պետությունից, գրեթե հավասեր է Լիխտենշտեյն պետության տարածքին, ում հետ երբեմն Հայաստանը ֆուտբոլ է խաղում, մեկ-մեկ էլ ոչ ոքի ավարտում։
Սա 32 անգամ ավելի շատ է, քան 2016թ-ի ապրիլին կորցրել էինք հակառակորդին զգալի մարդկային կորուստներ հասցնելու գնով։ Եվ սա ՀՀ ինքնիշխան տարածքում է, այլ ոչ թե Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտու, որը իբր "նախկինները" 90-ականներից սկսած մի 7 անգամ հանձնել էն, իսկ Ադրբեջանն այդպես էլ մինչև 2020թ-ը չվերցրեց։ Սա այն նույն տարածքում է, որը նույնիսկ դե ֆակտո իշխանությունների կողմից հաճախ շահարկվող 2010թ վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակ համարվում է ՀՀ ինքնիշխան տարածք։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից