«Նա շախմատ է խաղում գրեթե նույնքան լավ, որքան իմ iPhone-ը, բայց մնացած հարցերում ապուշ է». Մասկը վիրավորել է Կասպարովին
Միլիարդատեր Իլոն Մասկն արձագանքել է շախմատիստ Գարրի Կասպարովի հայտարարությանը, որով գրոսմայտերը Մասկի՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու առաջարկած ծրագիրն անվանել է «բարոյական իդիոտիզմ», գրում է kommersant.ru-ն։
Կասպարովը կարծիքով՝ մարդիկ, որոնք նստած են «Սիլիկոնային հովտում իրենց առանձնատներում» չեն կարող Կիևին ասել, թե ինչ անել: Սակայն Մասկը շախմատիստին հիշեցրել է, որ ինքն առանձնատներ չունի, և շախմատիստին անվանել է ապուշ ու հիմար։
«Չնայած ճիշտ է, որ Կասպարովը շախմատ է խաղում գրեթե նույնքան լավ, որքան իմ iPhone-ը, բայց մնացած հարցերում նա ապուշ է։ Ես նույնիսկ տուն չունեմ, էլ չեմ ասում «առանձնատուն», հիմա՛ր»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Մասկը։
Միլիարդատերը հոկտեմբերի սկզբին Twitter-ում հրապարակել էր ռուս-ուկրաինական կարգավորման իր տեսլականը։ Նա առաջարկել է ՄԱԿ-ի հսկողության ներքո Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում հանրաքվեներ անցկացնել, Ղրիմը թողնել Ռուսաստանի կազմում, ապահովել թերակղզին ջրամատակարարմամբ և պահպանել Ուկրաինայի չեզոքությունը։ Կիևը քննադատել է Մասկի առաջարկները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից