Ես չեմ տեսնում, որ Կրեմլը «միջանցքի» հարց է առաջ քաշում, հակառակը՝ Արևմուտքի բանաձևերն են տանում նրան, որ կորցնենք Արցախը․ Սեյրան Օհանյան
Մենք չենք կարող պոկվել մեր աշխարհագրությունից և գնալ այլ վայր ապրելու, ՀՀ-ն գտնվում է արևմուտքի ու արևելքի շահերի կենտրոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով «միջանցքի» հետ կապված Հայաստանի նկատմամբ հնարավոր արտաքին ճնշումներին։
«ՀՀ-ն երկար ռազմավարական գործունեություն է ծավալել ՌԴ-ի հետ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ ՀՀ նախկին իշխանությունները կանգնած են եղել ՀԱՊԿ-ի կազմավորման հիմքերում։ Ես կարծում եմ, որ ոչ Արևմուտքը և ոչ Ռուսաստանը մեր թշնամիները չեն, այսօրվա իշխանությունները չպետք է մեր երկիրը դարձնեն շահերի բախումների կիզակետ»,- ասաց Օհանյանը։
Հարցին՝ հնարավոր են որոշակի ճնշումներ Մոսկվայի կողմից «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, Օհանյանը ասաց․ «Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործընթացներ են ընթանում ճանապարհների, ենթակառուցվածքների բացման ուղղությամբ։ Ընդհակառակը մենք տեսնում ենք, որ Արևմուտքի կողմից մեզ տրված բանաձևերն են տանում նրան, որ մենք վերջնականապես կորցնենք Արցախը»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում