Բենզեմա․ Անչելոտին գերազանց մարզիչ է, ինձ վստահություն է հաղորդում
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին առաջին անգամ արժանացած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման դրվատանքով է խոսել Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։
«Անչելոտին գերազանց մարզիչ է, նա ինձ վստահություն է հաղորդում։ Նա թույլ է տալիս ինձ խաղալ իմ ֆուտբոլը։ Անչելոտին ինձ միշտ խնդրում է ունենալ վճռական դեր խաղադաշտում, բայց ճնշում չի գործադրում։
Հիշում եմ՝ մի անգամ նա իր աշխատասենյակում ինձ հարցրեց, թե քանի գոլ կխփեմ մրցաշրջանի ընթացքում։ Նա խաղադրույք կատարեց եւ ասաց, որ կկարողանամ 50 գոլ խփել։ Քանի որ ես շատ ինքնավստահ եմ, վճռական եւ հավակնոտ՝ ասացի, որ կլինի։
Անչելոտին թույլ է տալիս քեզ խաղադաշտում անել այն, ինչ ցանկանում ես»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի կայքը։
Բենզեման անցած մրցաշրջանում դարձել է Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն։ Լա Լիգայի 32 խաղում նա խփել է 27 գոլ, Չեմպիոնների լիգայի 12 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը