«Ինչո՞ւ մի բառ չեք ասում». Աննա Մկրտչյան
Մի շաբաթ է Հայաստանի դավաճանների մոտ են եկել Արցախի իշխանությունները: Ոչ մի ձայն: Դե դավաճաններից սպասելիք էլ չկա: Հարցն այլ է: Ինչո՞ւ են լռում Արցախի պատվիրակության անդամները: Դե մի բան ասեք: Ասեք տեսնենք՝ մեր հայրենիքը հանձնելու ժամկետները գոնե Ձեզ ասեցին, թե էլի Հադրութի, Շուշիի, Բերձորի, Աղավնոյի նման տեղը-տեղին մի քանի ժամում տներն ազատելու ակցիաներ են պատրաստել: Ինչո՞ւ մի բառ չեք ասում: Հետո գալիս եք Հայաստանի ընդդիմությունից ի՞նչ եք պահանջում:
Դուք անգամ մեզ հետ ազնիվ չեք: Ուղղակի չեմ հասկանում՝ ինչպես կարող եք դավաճաններից ավելի շատ վախենալ, քան հայրենիքի կորստից: Մեկ էլ Ձեր մուննաթը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Ձեզ, որ հարցուփորձ են անում Արցախում ու Հայաստանում հաստատ դա չեն անում Ձեր որպիսությունը ճշտելու համար: Դուք հո սրանց նման դավաճան չեք, որ մեր հայրենիքի մասին ամեն հարցից ցնցումների մեջ եք հայտնվում:
Բա մի ձայն հանեք հասկանանք, թե ինչ արեցիք: Ձեզ լսեցի՞ն, թե՞ ոչ: Ձեզ պատասխանեցի՞ն, թե՞ ոչ: Իսկ ընդհանրապես Ձեզ հետ գլուխ դրեցի՞ն, թե՞ ոչ: Հիմա Ստեփանակերտի վերածննդի հրապարակ ի՞նչ երեսով եք գնալու: Չփորձեք փափուկ բարձ դնել, էլի խաբելով, ստելով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից