Եվրամիությունը համաձայնեց 40 դիտորդ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման
Այսօր Եվրոպայի Խորհուրդը որոշում է կայացրել 40 դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման ' տարածաշրջանում իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության եւ հաշվետվության նպատակով: Այս մասին ասվում է ԵԽ կայքում։
Նշվում է, որ այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիեւի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Մակրոնի եւ ԵԽ նախագահ Միշելի միջեւ քառակողմ հանդիպմանը եւ ուղղված է խաղաղության եւ անվտանգության վերականգնմանն աջակցելուն:
ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու համար որոշվել է, որ մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կուղարկվեն Վրաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կազմից: Առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրելու եւ սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տեւի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում