Մեծ հաշվով Հայաստանը հայերից դատարկելու համար ընդամենը 2 շաբաթ է պահանջվում. Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Չեմ կարծում, թե որևէ ադրբեջանցի 150 հազար դոլար է տալու հայկական անձնագրի համար, որովհետև վստահ են, որ հայկական պետություն շուտով չի լինելու։
Ընդդիմադիր տարբեր մեկնաբաններից հաճախ եմ լսում այն սցենարը, համաձայն որի թուրքերն ու ադրբեջանցիները՝ հարգելով ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, միջազգային իրավունքը, փորձելու են ինչ-որ «կուլտուրական ձևերով» Հայաստանը գրավել, այդ գործընթացը տասնամյակներով ձգելով… Ասենք՝ «Նրանք հարյուրավոր միլիոններ կներդնեն ու կգրավեն մեր տնտեսությունը» կամ «Հազարներով կգան Հայաստանում կբնակվեն, արագ կբազմանան ու 40-50 տարի հետո ԱԺ-ում կլինեն մեծամասնություն» ևն, ևն։
Շատ ավելի իրատեսական, սրընթաց և աղետալի սցենարները չգիտեմ ինչու չեն դիտարկվում։
Մեծ հաշվով Հայաստանը հայերից դատարկելու համար ընդամենը 2 շաբաթ է պահանջվում. ոչ մի թուրք ու առավել ևս ադրբեջանցի, որևէ միջազգային իրավական նորմերով իրեն չի սահմանափակելու, երբ վստահ եղավ, որ իր գլխին բամփող չի լինելու։ Ինչպես նաև երբ վստահ լինի, որ Հայաստանը չի դիմադրելու։
Ու քանի դեռ ՀՀ-ն օկուպացված է Ալիևի ու Էրդողանի շահերի սպասարկու Նիկոլի ռեժիմով, իրենց այդ վստահությունը բացարձակապես անհիմն չէ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից