Մանուել Նոյերը վնասվածք է ստացել
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել։ Նա բաց կթողնի «Ֆրայբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը։
«Նոյերը չի մասնակցի առաջիկա հանդիպմանը։ Նա դեռ ուսի հետ կապված խնդիրներ ունի, ցավ է զգում։ Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ Մանուելը վերականգնված կլինի։
«Ֆրայբուրգը» գերազանց է սկսել մրցաշրջանը։ Մենք էլ պետք է ձգտենք դրական արդյունքների Բունդեսլիգայում։ Չեմպիոնների լիգայում մեր հաղթանակները ոչ մի կապ չունեն առաջնության հետ։ Տրամադրված ենք հաղթանակի նաեւ Բունդեսլիգայում»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։
«Բավարիա» - «Ֆրայբուրգ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։ «Ֆրայբուրգը» 18 միավորով երկրորդն է, «Բավարիան» չորրորդն է՝ 16 միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը