Ինչպես են նշանակվելու եւ ընտրվելու դպրոցի տնօրենները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման» և «Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման» կարգերի նախագծերը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության պահանջից, որտեղ ամրագրված է ուսհաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև:
Հաստատության ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահվում են տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական մասի գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է վարչատնտեսական համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով: Տարանջատման արդյունքում ակնկալվում է արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ:
Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող նոր մոդելով վարչատնտեսական համակարգողն իրականացնում դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը։ Համակարգողը տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և համապատասխանաբար անհրաժեշտ պայմանների ապահովում։ Տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով. նա իրականացնում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման գործընթացները։
Այսպիսով՝ ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում գործադիր մարմին համարվող երկու ղեկավարները կզբաղվեն հավասարապես կարևոր և աշխատատար գործառույթներով՝ դրանք իրականացնելով համագործակցային մեխանիզմով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից