Թուրքիան եւ Ռուսաստանը գազային հանգույց են ստեղծում
Թուրքական եւ ռուսական պատվիրակությունների միջեւ ՌԴ նախագահի առաջարկած գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։ Բանակցությունների անցկացման վայրը կորոշվի մոտ օրերս։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։
«Ինչպես արդեն գիտեք, երկու երկրների ղեկավարները համապատասխան գերատեսչություններին հանձնարարել են շատ արագ սկսել քննարկումները եւ ուսումնասիրել այս գաղափարի հնարավորությունները։ Արդեն հաջորդ շաբաթ մենք կսկսենք բանակցությունները, տեղը կորոշվի մոտ օրերս»,-ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքով մանրամասն զեկույց կներկայացվի երկու երկրների ղեկավարներին, որոնք անձամբ են վերահսկում գործընթացը։ «Այդ կապակցությամբ ակնկալվում է առաջնորդների հեռախոսային դիվանագիտության շարունակությունը»,-մանրամասնել է աղբյուրը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսք»-ից գազի տարանցումը տեղափոխել Սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա։ Պուտինն այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից