Իրաննն ու Հայաստանը ոչ թե բարեկամ, այլ եղբայր երկրներ են. Գ. Նազարյան
Հայաստան-Իրան բարեկամական խմբի կազմում Թեհրանում հանդիպելով Իրանի ԻՀ մեջլիսի փոխնախագահ Ալիռեզա Մեսրիի հետ, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը շեշտեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը կողմ է Հայաստանի եւ Իրանի միջեւ առավել սերտ հարաբերությունների հաստատմանը։ Նա նշեց, որ Հայաստանի ու Իրանի համագործակցությունը հանուն կայուն եւ երկարատեւ խաղաղության է։ «Լինելով Արցախյան պատերազմում նահատակված Աբգարի հայրը ես գիտակցում եմ ինչ է խաղաղությունը եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելուն կնպաստի մեր երկու երկրների սերտ համագործակցությունը»։
Ալիռեզա Մեսրին նշեց, որ խոնարհվում է հերոս Աբգարի հիշատակի առաջ ու ավելացրեց, որ նահատակի որդի է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մեհդի Ֆարշադանը։
Մեջլիսի փոխնախագահն ընդգծեց, որ Իրանը անհանդուրժելի է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն եւ հայտարարեց, թե ոչ մի կերպ թույլ չի տա միջանցքի գոյացմանը։ Նա շեշտեց, որ Իրանը միշտ էլ լավ է վերաբերել Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ որ դրա վառ վկայությունն է այն, որ Իրանի խորհրդարանում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ, հումորով նկատի ունենալով Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներ Արա Շահվերդյանին եւ Ռոբերտ Բեգլարյանին։
Ի պատասխան այս հայտարարության, Գեղամ Նազարյանը նշեց, որ հայ ժողովուրդն Իրանին այնքան ջերմ ու եղբայրաբար է վերաբերում, որ Հայաստանի խորհրդարանում Իրանն ունի 107 ներկայացուցիչ։
«Այդ դեպքում իմացեք, որ այսուհետ Հայաստանն Իրանի խորհրդարանում Հայաստանն ունի 290 ներկայացուցիչ»,- հայտարարեց մեջլիսի փոխնախագահը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում