ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաշտեցմանը նպաստելու միջազգային ջանքերին
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցմանը նպաստելու միջազգային ջանքերին։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք ցնցված ենք տասնամյակներ շարունակվող այս հակամարտության ընթացքում մարդկային կորուստներից եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։ Շատ ընտանիքներ են տուժել եւ կորցրել իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում, եւ մինչ մենք փորձում ենք մեր ներգրավվածությամբ դեպի այլ ապագա շարժվել, այդ ընտանիքները պատասխանատվության են արժանի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. խաղաղության հասնելու, վերականգնվելու համար պատասխանատվություն է պետք։
Եվ մենք շարունակում ենք աջակցել ճշմարտությանն ու հաշտեցմանը նպաստելու միջազգային ջանքերին, եւ կարծում ենք, որ այդ գործընթացները կարող են ընթանալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող խաղաղ գործընթացին զուգահեռ», - ասել է նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում