Հաստատվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեն
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հավանության է արժանացել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին։
Խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծվել է կազմկոմիտե, որի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ Կազմկոմիտեի կազմում ընդգրկվել են նաև ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությունը տեղի կունենա Երևանում։
Գյումրին 8-րդ խաղերի բացման արարողության մայրաքաղաք է ընտրվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի միաձայն որոշմամբ: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ՝ ոսկե, արծաթե և բրոնզե։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը