«Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ․ Թուրքիայինն ու Ադրբեջանինը․ Սևակ Հակոբյան
Yerevan․Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ազգային ժողովրդական բևեռը 4-5 հարյուր հոգանոց միտինգ էր անում Ազատության հրապարակում, հետո երթ սկսեցին Երևանի կենտրոնով՝ վանկարկելով «առանց Պուտին Հա-յաս-տան»։ Գոռում էին նույն ինտոնացիայով, ինչպես որ «Դիմադրության» շարժման հանրահավաք-երթերում էին բացականչում «առանց թուրքի Հա-յաս-տան»։
Նկատելի էր «Բևեռի» հանրահավաք-երթում դրոշների առատությունը։ Նկատեցի Հայաստանի դրոշից բացի, նաև Վրաստանի, Իսրայելի, Ուկրաինայի դրոշները։ Փորձեցի հասկանալ իմաստը։
Ուկրաինայի դրոշը բարձրացնելու իմաստը գուցե այն էր, որ Ուկրաինայի նախագահը առաջի՞նը շնորհավորեց Ալիևին՝ 44-օրյա պատերազմում Հայաստանին ու Արցախին «հաղթելու» համար։
Վրաստանի դրոշը ծածանելու իմաստը երևի այն էր, որ պատերազմի ամբողջ ընթացքում օդային սահմանը փակե՞ց մեզ համար՝ թույլ չտալով զենք-զինամթերք մատակարարվի։
Իսրայելի դրոշն էլ նրա համար էին ծածանում, որովհետև լիքը հարվածային անօդաչու սարքե՞ր ու այլ զենքե՞ր մատակարարեց Ադրբեջանին և դրանց զոհ գնացին մեր տղերքը։
«Առանց Պուտին Հայաստան» էլ, հավանաբար, գոռում էին նրա համար, որովհետև լավ գիտե՞ն, որ Պուտինն է կանգնեցրել պատերազմը։ Իսկ մինչ այդ էլ երեք անգամ առաջարկել է դադարեցնել, բայց Նիկոլը չի համաձայնել։
Ստացվում է՝ «Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ։ Այո, չեք սխալվում, Թուրքիայինն ու Ադրբեջանինը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից