Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոն
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, երկրի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթեց աշխարհի երիտասարդական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի հետ և հաղթանակ տարել՝ ժամանակից շուտ ապահովելով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մարիամ Մկրտչյանը 10 տուրերում էլ հաղթել է և 10 միավոր ունի իր ակտիվում: Առաջնության ավարտին 1 տուր է մնացել: Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում:
Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 17-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը