2017-ի առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով. Չերյոմին
2017-ի առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են համագործակցության ներկա մակարդակին եւ հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները եւ ներդրումային ծրագրերը:
Կարեն Կարապետյանը կարեւորել է արդյունավետ գործակցությունը շարունակելուն եւ ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից գերակա համարվող մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, խոսել Հայաստանի՝ որպես տարբեր երկրների շուկաներ իրար կապող հարթակի հնարավորությունների մասին եւ առաջարկել դիտարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ քաղաքային կառավարման եւ զարգացման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում