Ամեն ինչ քամուն են տալիս, անունը դնում՝ «Գիտություն ենք տոնում»
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.
«Եթե դպրոցներիցդ հանել ես աստղագիտությունը, բայց փոխարենը բազմամիլիոն դոլարանոց փառատոն ես անում տիեզերքի մասին, դրանով ոչ թե գիտություն ես զարգացնում, այլ զուտ փող ես մսխում։ Կապ չունի ում փողն է, նույնիսկ եթե այն երկնքից է ընկել։
Նույնն է, ինչ սովից կիսամեռ երեխաներին բերես աշխարհի ամենահռչակավոր խոհարարների փառատոնի, ասես. «Տեսե՛ք, երեխե՛ք, թե աշխարհում ինչ համովություններ կան»։ Եւ այն միլիոնները, որոնցով կարելի էր գյուղատնտեսությանը զարկ տալ, տաս շոումեններին։
Արցախից զորքն ու ծանր սպառազինությունը հանես, հետո արցախցի երեխաներին բերես փառատոնի, թե. «Տեսե՛ք, խոխե՛ք, ինչ լավ բաներ կան տիեզերքում»։ Դասականի խոսքերով. «Իյա, իրո՞ք»։
Կապ չունի սա անուղեղություն է, թե ստոր ցինիզմ, թե երկուսը միասին... Փոխանակ ամեն կոպեկը տանես, դնես ինստիտուտներ ու համակարգեր ստեղծելու և զարգացնելու վրա, ամեն ինչ քամուն են տալիս, անունը դնում. «Գիտություն ենք տոնում»»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից