Փոթերը «Չելսիում» կվաստակի 69 միլիոն եվրո
Լոնդոննի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակված 47-ամյա անգլիացի մասնագետ Գրեհեմ Փոթերը հինգ տարվա պայմանագրով կվաստակ 69 միլիոն եվրո, հաղորդում է The Telegraph-ը։ Նրա տարեկան աշխատավարձը մոտ 13,8 միլիոն եվրո է։
«Չելսին» «Բրայթոնին» վճարել է 17,2 միլիոն եվրո Փոթերի պայմանագրի վաղաժամ միակողմանի խզման համար։
Գրեհեմ Փոթերը «Բրայթոնը» գլխավորում էր 2019թ․ մայիսից։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2025թ․ հունիս։ Անգլիայի ընթացիկ առաջնության 6 տուրից հետո «Բրայթոնը» 13 միավորով չորրորդ տեղում է։ «Չելսին» ունի 10 միավոր եւ 6-րդն է։
Սեպտեմբերի 7-ին «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր գերմանացի Թոմաս Տուխելին, որը թիմը գլխավորում էր 2021թ․ հունվարից։ Անգլիական թիմը նրա ղեկավարությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը եւ աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը