Սփյուռքը անսպառ գործոն չէ, ընդամնենը մի քանի տասնամյակ, և այսպիսի հակասական և հարափոփոխ քաղաքականության պարագայում սփյուռքից կմնան միայն հուշեր
Սփյուռքը անսպառ գործոն չէ, ընդամնենը մի քանի տասնամյակ, և այսպիսի հակասական և հարափոփոխ քաղաքականության պարագայում սփյուռքից կմնան միայն հուշեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Ժամանակակից պրագմատիկ գլոբալիզմի դարաշրջանում ազգային ինքնության պահպանման գործընթացները՝ ուղղակի կամ անուղղակի ևս առանձնակի չեն խրախուսվում անգամ ժողովրդավարական օտար երկրներում, ուստի հաջողություն գրանցվում է միայն այն պարագայում, երբ այդ դերը անթաքույց ստանձնում են ազգային կառավարությունները, համագործակցելով ազգային կրոնական կառույցների հետ, որպիսիք են՝ Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան և այլն: Արդեն ներկա պահին հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը չի տիրապետում հայերենին, իսկ Հայ Եկեղեցին էլ ճարահատյալ պատարագների մի մասն անցկացնում է անգլերեն: Մայրենի լեզվով դասագրքերը ինչպես ուղարկվում, այնպես էլ կապոցներով մնում են պահարաններում՝ չնչին բացառությամբ: Ընդ որում, խնդրին ուժերի ներածին չափով լուծում է տալիս Հայ Եկեղեցին՝ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների համակարգով:
Եթե սեղմ ժամկետում համակարգային քայլեր չձեռնարկվեն, ապա ցավով կարող ենք արձանագրել, որ Սահմանադրությամբ ամրագրված անչափ առանցքային մի հիմնադրույթ ևս կմնա թղթի վրա. «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը» (19-րդ հոդված):
Սփյուռքից ակնկալիք կարող ենք ունենալ, եթե ինքներս աշխատանք տանենք և իրենց նկատմամբ ունենանք տարրական հոգատարություն ....»,- գրել է Դանիելյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից