Ալեքսանդր Կարապետյանը՝ «Փյունիկի» խաղացող
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է «Ալաշկերտից» հեռացած 34-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Կարապետյանը նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդում», «Էլվերսբերգում», «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժում», «Գրեվենմախերում», «Վիկտորիա Ռոսպորտում», «Պրոգրես Նիեդերկորնում», ռուսական «Սոչիում», «Տամբովում», ինչպես նաև «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Կարապետյանը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը