Հայտնի է, թե որն է ամենաօգտակար միրգը տարեցների համար
Սննդաբան Ելենա Սոլոմատինան «Մոսկվա-24»-ին տված հարցազրույցում նշել է, որ սալորն ամենաօգտակար միրգն է տարեցների համար։
Մասնագետի խոսքով՝ սալորը նման կոչման է արժանացել առաջին հերթին դրանում պարունակվող անտոցիանների պատճառով։ Դրանք ոչ միայն մուգ գույն են հաղորդում պտուղներին, այլեւ պաշտպանում են օրգանիզմը բորբոքումից, բջիջների քայքայումից եւ ուռուցքներից, պարզաբանել է սննդաբանը։
Բացի այդ, սալորը մաքրում է օրգանիզմը տոքսիններից, շեշտել է բժիշկը։
«Հասկանալի է, որ ծերության ժամանակ բջիջները շատ ավելի ինտենսիվ են քայքայվում, հատկապես, երբ դրանք բորբոքված են։ Այսպես կոչված Էնդոտոքսին է ձեւավորվում։ Հաճախ կարող ենք տարեցների մոտ նույնիսկ լիպոֆուսցին տեսնել. մաշկի վրա բծեր են առաջանում, մաշկի գույնը փոխվում է։ Այդ քայքայման պրոդուկտներն են գերակշռում բջիջների նորացման նկատմամբ: Եւ դրանք եւս պետք է դուրս բերել»,- բացատրում է Սոլոմատինան:
Սննդաբանի խոսքով՝ սալորի մեջ շատ բջջանյութ կա, այն նաեւ հեռացնում է այդ տոքսինները՝ նուկլիդները, ծանր մետաղների աղերը, կոտրված բջիջների մնացորդները։
Սալորը նաեւ կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ իմունային համակարգն ու տրամադրությունը կախված են դրա առողջությունից, նշել է փորձագետը։ Սննդաբանը խորհուրդ է տալիս օրական մոտ երեք սալոր ուտել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից