Լուիս Սուարես․ Դարվինը խելացի տղա է եւ դասեր կքաղի
«Լիվերպուլի» նախկին հարձակվող, ուրուգվայցի Լուիս Սուարեսը մեկնաբանել է Դարվին Նունիեսի հեռացումը լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում։ Ուրուգվայցի հարձակվողը գլխով հարվածել էր իրեն հրած մրցակցի դեմքին եւ կարմիր քարտ ստացել։
«Ես խոսել եմ Դարվինի հետ։ Նա դեռ նոր է սկսել իր ճանապարհը եւ պետք է հասկանա, որ լինելու է ուշադրության կենտրոնում, հատկապես, Անգլիայում։
Բոլորս էլ սխալվում ենք։ Նա ընդամենը հեռացվել է, բայց Անգլիայում բոլորը սովոր են ամեն ինչ չափազանցել։
Կարեւոր է՝ չհանձնվել եւ դառնալ ավելի արագ։ Դարվինը խելացի տղա է եւ դասեր կքաղի»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է Metro-ն։
Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: «Լիվերպուլը» գոլը խփել էր Նունիեսի հեռացումից հետո։
«Լիվերպուլը» 2 ոչ ոքիից հետո 2 միավորով 12-րդն է, «Քրիսթալ Փելասը» 16-րդն է՝ 1 միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը