Ի՞նչ վտանգավոր հետեւանքների կարող են հանգեցնել միջատների խայթոցները
Մոծակների, ճանճերի եւ մեղուների խայթոցները կարող են անաֆիլակտիկ շոկի հանգեցնել: Ռիսկի խմբում են բարձր իմունային պատասխան ունեցող մարդիկ, URA.RU-ին հայտնել է ինտեգրատիվ բժշկության դոկտոր, թերապեւտ, ռեւմատոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Գալինա Սլոբոդինան։
«Ցանկացած միջատի խայթոց կարող է անաֆիլակտիկ շոկ առաջացնել՝ մեղուներից, մոծակներից մինչեւ բոլոր տեսակի ճանճեր։ Որովհետեւ նրանք բոլորն էլ ներմաշկային թույն են արտազատում։ Բայց ոչ բոլոր մարդիկ են այդպես արձագանքում։ Այստեղ մարդը պետք է իմունիտետի բարձր ռեակտիվ վիճակ ունենա, որն այնքան բուռն է արձագանքում այդ բոլոր հիստամինային նյութերի՝ օրգանիզմի մեջ արտազատմանը, եւ անմիջական տիպի նման պտտվող ալերգիկ ռեակցիա է առաջացնում։ Այսինքն՝ իմունիտետի ցանկացած փոփոխություն կարող է ոչ միանշանակն ռեակցիաներ առաջացնել», - բացատրեց Գալինա Սլոբոդինան:
Թերապեւտը խորհուրդ է տվել ալերգիկ ռեակցիաներ կամ աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց չափազանց զգույշ լինել միջատների հետ կապված։ «Իհարկե, եթե մարդիկ ինչ-որ ալերգիկ նախատրամադրվածություն ունեն կամ չեն հանդուրժում ինչ-որ սնունդ, եթե աղիների հետ կապված խնդիրներ ունեն, ապա ռիսկի խմբում են։ Նրանք պետք է հետազոտվեն եւ իմանան, որ այդ միջատների հետ հանդիպումն իրենց համար անվտանգ չէ»,- հավելել է Սլոբոդինան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից