Հոլանդ․ Գվարդիոլան առանձնահատուկ մարզիչ է
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ, 22-ամյա հոլանդացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հիացմունքով է խոսել մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Գվարդիոլան ինձ համոզելու կարիք չուներ ակումբն ընտրելու հարցում։ Նա առանձնահատուկ մարզիչ է, եւ հենց դա էր շատ կարեւոր ինձ համար։ Բոլորս էլ գիտենք, թե նա ինչ է արել իր ղեկավարած ակումբների, նաեւ խաղացողների եւ ֆուտբոլի համար։ Ես ցանկանում եմ լինել այդ ամենի մի մասը։ Կարծում եմ՝ միասին կարող ենք շատ ուրախանալ ֆուտբոլից»,- Հոլանդի խոսքը մեջբերում է Four Four Two-ը։
Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
«Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 21-ին՝ Անգլիայի առաջնության երրորդ տուրում հյուրընկալվելով «Նյուքասլին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը