Վարորդները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը
Բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։ Վարորդների դժգոհության և բողոքի ակցիա իրականացնելու պատճառը ճանապարհներին տեղադրված կշեռքն է։ Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնելով 28-ի։
Yerevan.Today-ին տեղացիներից փոխանցում են, որ այս պահին գոյացել է շուրջ 5 կմ-անոց խցանում։
Նաև հայտնում են, որ ճանապարհը միակողմանի բաց է միայն մարդատար մեքենաների համար, իսկ Ճանապարհային ոստիկանությունը կարգավորում է մարդատար մեքենաների տեղաշարժը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նրանք նույն բողոքով կրկին փակել էին ավտոմայրուղին։ Բեռնատարների վարորդների հետ հանդիպել էր աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որին ներկայացվել է 4 կետից բաղկացած առաջարկ։ Սակայն դատելով այսօր տեղի ունեցող ակցիայից, վարորդների առաջարկներին ընթացք չի տրվել։
Նշենք, որ ՀՀ իշխանությունները մտադիր են 7 ներկառուցված ավտոմոբիլային կշեռք տեղադրել երկրի տարբեր շրջաններում։
Հիշեցնենք` ըստ գործող օրենսդրության (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդված)՝ մեկ տոննա գերծանրաբեռնված մեքենաների երթևեկությունը պատժվում է 200 հազար դրամ տուգանքով, ապա՝ 200 հազարական դրամ յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում սահմանվում է կրկնակի դրույքաչափով տուգանք:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից