Այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության» հետ
Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Քանիցս գրել և խոսել եմ այն մասին, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։
Սրա մասին են վկայում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, ՊՆ պաշտոնական «հաղորդագրությունները», որոնցում Վարդենիսն անվանվում է Բասարքեչար, Սիսիանը՝ Ղարաքիլսա, Գորիսը՝ Գորուս և հայկական տեղանունների նման այլ բարբարոսական աղճատումներ։
Մինչդեռ Հայաստանի և քաղցկեղային գոյացություն Ադրբեջանի միջև ինչ-որ սահմանային անցակետերի մասին հայաստանյան օրինագծում նույնիսկ այնպիսի տեղանուն, ինչպիսին այժմ բռնազավթված Քարվաճառն է, բերված է բարբարոսական «Քելբաջար» ձևով։
Մեզանում ծաղրել և անարգել են «ոչմիթիզականությունը», մինչդեռ այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության»՝հետ՝ թիզ առ թիզ հանձնելով հայկական սրբազան հողը նաև մեր հոգիներում»,-գրել նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից