Որո՞նք են ամենաօգտակար մթերքները նախաճաշի համար
Սննդաբան-էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան թվարկել է այն մթերքները, որոնք առավել օգտակար են նախաճաշի համար, գրում է «ՄեդիկՖորում»-ը։
Պատմելով ճիշտ սնվելու սկզբունքների մասին՝ շատ փորձագետներ հաճախ կենտրոնանում են արգելքների վրա՝ ինչն անհնար է կամ անցանկալի, ինչն ամբողջությամբ հեռացնել սննդակարգից, իսկ ինչը սահմանափակել:
«Իրականում ընտրությունը մեծ է։ Իսկ այսօր ես կխոսեմ այն ուտեստների եւ մթերքների մասին, որոնք արժե դիտարկել կատարյալ նախաճաշի համար»,- նշել է մասնագետը։
Տեսականին իսկապես մեծ է, եւ ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է իր սրտով ընտրել ինչ-որ բան այս մենյուից:
Առողջ նախաճաշի տարբերակներից է շիլան կամ մյուսլին։ Դրանք հիմնված են բարդ ածխաջրերի վրա եւ երկարաժամկետ հագեցվածության զգացում են ապահովում։ Հացահատիկները շատ են, կարելի է ամեն օր մի բան փորձել՝ նախաճաշը բազմազան դարձնելու համար։
Եթե դուք չեք միայն շիլայով չեք հագենում, ապա դրանց մեջ սպիտակուցներ ավելացրեք: Այստեղ ամեն ինչ պարզ է՝ ձու, կաթնաշոռ, միս։ Ոչ բոլորը կարող են բավարար քանակությամբ ածխաջրեր ստանալ, այդպիսի մարդկանց համար սպիտակուցային սնունդը լավագույն տարբերակն է։
Միքսեք։ Սննդակարգը բազմազան դարձնելու համար կարող եք համատեղել դանդաղ ածխաջրերն արագ ածխաջրերի հետ: Բայց ավելի բարդերը (դանդաղ) պետք է ավելի շատ լինեն։ Օրինակ՝ շիլան կարելի է համադրել մեղրի հետ։
Եզրափակելով՝ մասնագետը խորհուրդ է տվել չուտել այն, ինչ չեք սիրում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից