Անչելոտի․ Կազեմիրոն որոշել է հեռանալ «Ռեալից»
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ 30-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։
«Կազեմիրոն որոշել է հեռանալ, նա ցանկանում է ունենալ նոր մարտահրավերներ։ Մենք հասկանում ենք նրա որոշումը եւ հարգում այն։ Բանակցությունները դեռ շարունակվում են, բայց նա որոշել է հեռանալ։
Այդ դիրքում մենք կարող ենք խաղադաշտ դուրս բերել Տչուամենիին, Կրոսին, Կամավինգային»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրո եւ Կազեմիրոյի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր։
Կազեմիրոն 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը