Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող որոշ քննադատությունը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող որոշ քննադատությունը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչայեւը։
Նրա խոսքով՝ քաղաքական ակտիվ շփումների հետ միասին ինտենսիվ աշխատանք է տարվում նաեւ ռոււս խաղաղապահների հետ, որոնք նախաձեռնում են անհրաժեշտ ջանքեր՝ իրավիճակը կայունացնելու համար. «Ե՛վ Բաքվում, ե՛ւ Երեւանում ավելի վաղ քանիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարեւոր դերը»։
Նեչայեւը հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին եւ 8-ին տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ շփումներ են ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վերը նշված բոլոր հարցերը, ներառյալ իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ, խորհրդակցությունների նյութ են՝ լուծում գտնելու նպատակով, որը հարմար կլիներ ադրբեջանական եւ հայկական կողմերի համար։ Խնդրի զգայուն լինելը հաշվի առնելով՝ ռուսական կողմը չի բարձրաձայնում քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները»,- նշել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ