Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկացնում են Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտելու մասին
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Բերձորի (Լաչինի) միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտելու մասին։
ԶԼՄ-ները մանրամասներ չեն նշում՝ սահմանափակվելով մեկ-երկու լուսանկար հրապարակելով։
Հիշեցնենք, որ այլընտրանքային ճանապարհը նախատեսվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին համապատասխան. «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կկազմվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլան, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ դրան հաջորդող ռուս խաղաղապահ զորակազմի վերատեղակայմամբ՝ երթուղին պաշտպանելու համար։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։
Իրականում այնպես է ստացվել, որ Ադրբեջանը միակողմանիորեն, խախտելով հայտարարությունը, կառուցել է ճանապարհը։ Հայաստանում պնդում են, որ ծանոթ չեն եղել շինարարության նախագծին։
Ինչեւէ, Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին հանձնարարվել է մինչեւ օգոստոսի 25-ը հեռանալ իրենց տներից։
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է (դրանից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ