Արցախից տեղահանվածները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ եւս նամակ հանձնեցին
Արցախից տեղահանվածները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայից հետո երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ եւս նամակ հանձնեցին: «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը ընթերցեց նամակը.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիայի կառավարությանը:
Թուրք-ադրբեջանական զավթիչների կողմից բռնագաղթված Արցախի Հանրապետության բնակավայրերից Հայաստանում ապաստանած փախստականների ՀԿ-ների լիազորած ներկայացուցիչների միացյալ դիմում:
Օգտվելով 2020-ի աշնանային պատերազմի հետեւանքով որոշակի ուժերի կողմից ստեղծված Մինսկի համանախագահող երկրների գործունեության արհեստական խոչընդոտից, ֆաշիստական Ադրբեջանը նոր ռազմական զավթումներ է սկսել Արցախի բնկավայրերի նկատմամբ: Դա մեր կողմից գնահատվում է որպես հայերի նկատմամբ ավելի քան մեկ դար իրագործվող ցեղասպանության շարունակություն: Տպավորություն կա, որ ռուսները չտեսնելու են տալիս ադրբեջանական զավթիչների անօրեն զավթումները: Արցախի տարածքում հայությունը կանգնել է իսպառ վերանալու վտանգի առաջ:
Որպես ժողովրդավար երկիր, Ֆրանսիան միշտ իր արդար ձայնն է բարձրացրել ի պաշտպանության արցախահայության ինքնորոշման իրավունքի: Խնդրում ենք Մինսկի համանախագող Ֆրանսիայի կառավարությունից ֆրանսիական խաղաղարար ուժեր մտցնել Արցախի Հանրապետության տարածք՝ Հայաստանի հետ Արցախին կապող միակ կյանքի ճանապարհի կամ Բերձորի ճնապարհի անվտանգությունը ադրբեջանական զավթիչներից պաշտպանելու համար»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ