Վիրավորների թիվը հասել է 19-ի․ Արցախի առողջապահության նախարար
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների թիվը 19-ն է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
«Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, որից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է. քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտել են։ Մնացածների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրությունների»,- ասել է Միքայել Հայրիյանը։
Հարցին՝ արդյո՞ք Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա, նախարարը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն, վիրավորների մի մասին արդեն տեղափոխել ենք, այս պահին ճանապարհին են գտնվում»։
Նա նշել է, որ Երեւան են տեղափոխել միջին եւ թեթեւ վիրավորում ստացած զինծառայողներին, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը շարունակում է մնալ Հանրապետական հիվանդանոցում։
Նախարարը հայտնել է, որ զինծառայողները բեկորային վնասվածքներ են ստացել. «Այսինքն՝ ԱԹՍ-ների հետեւանք է»


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ