Շախմատի տղամարդկանց ընտրանին 5 անընդմեջ հաղթանակ է տոնել
Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին շարունակում է հաղթարշավը Համաշխարհային Օլիմպիադայում: Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 5-րդ տուրում տղամարդկանց ընտրանին մրցեց Անգլիայի դեմ:
Այս մրցափուլը կարող է որոշիչ լինել, հետագայում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Հայաստանի ընտրանին Հրանտ Մելքումյանի միակ հաղթանակի շնորհիվ առավելության հասավ 2,5-1,5 հաշվով: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 4 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի և Ավստրիայի ընտրանիների նկատմամբ: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը