Թեմի Աբրահամ․ Չեմ շտապում վերադառնալ Պրեմիեր լիգա
Իտալական «Ռոմայի» եւ Անգլիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Թեմի Աբրահամը չի շտապում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Նա Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ։
«Առաջին օրվանից «Ռոմայում» ինձ շատ լավ եմ զգացել, կարծես՝ տանը լինեմ։ Չեմ շտապում վերադառնալ Պրեմիեր լիգա, քանի որ Իտալիայում ավելի հեշտ է ցուցադրել սեփական խաղաոճը։
Մեծ հարգանք եմ զգում այստեղ։ Խոսում եմ ներկայի մասին։ Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Տրամադրված եմ միայն հաջորդ մրցաշրջանի համար, քանի որ ցանկանում եմ այն անցկացնել ավելի արդյունավետ, քան նախորդը»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։
«Ռոման» Աբրահամի համար «Չելսիին» վճարել էր 40 միլիոն եվրո։ Լոնդոնյան ակումբն իրավունք ունի 80 միլիոն եվրոյով վերադարձնել նրան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը