ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանի», իսկ իրականում «հարճության դարաշրջանի» գինը որոշվում է Հայաստանից դուրս. քաղաքագետ
Հայ աղջիկ երեխու Հայաստան մուտքի արգելքը, ով պետք է մասնակցի Սյունիքում կազմակերպվելիք ՀՅԴ երիտասարդական ճամբարին
վախ չէ սեփական իշխանության համար,
դա քաղաքական անհանգստութուն չէ, որ այդ միջոցառումը կարող է PR-վել,
դա հայրենասիրական արարքի և հայրենիքին նվիրված լինելու մոդելի կանխում չէ, որը կարող է վարակիչ դառնալ այլ նվիրյալ սփյուռքահայ երիտասարդների համար
դա սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ՀՀ իշխանության վերաբերմունքի արտահայտություն չէ:
Դա նույնիսկ ՀՅԴ նկատմամբ քաղաքական դիրքորոշման խստացման արտահայտում չէ:
Գիտե՞ք ինչու, որովհետև վերը նշված բոլոր քաղաքական կանխարգելիչ քայլերի հեղինակը և որոշողը կլիներ ՀՀ իշխանությունը: Ցավոք մեր դեպքում այլևս այդպես չէ, քանի որ ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանի», իսկ իրականում «հարճության դարաշրջանի» գինը որոշվում է Հայաստանից դուրս, իսկ այս իշխանությունը այդ գինը վճարողն է ու հնազանդ իրականացնողը: Ցավոք իրավիճակը Հայաստանի սուվերենության առումով առավել քան ողբերգական է:
ՀՀ իշխանության կողմից ձեռնարկվող այս բնույթի բոլոր գործողություններն այլևս պետք է դիտարկել և գնահատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի անպատասխան մնացած հայտարարության կոնտեքստում:
«Ցավոք, Հայաստանում ռևանշիստական ուժերը դեռ չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և այս երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում դրա հետ կապված հնարավոր բացասական իրավիճակները վճռականորեն կկանխվեն»:
Կանխվում են
P.S. Տղերք կերեք էդ սև ցուցակը, դա ամենաքիչ բանն է, որ կարող եք անել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից