Ադրբեջանը բացահայտորեն շարունակում է հայատյացության եւ ագրեսիվության քաղաքականությունը․ Արտակ Բեգլարյան
Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական եւ բոլոր կողմերի համար արժանի երկխոսության եւ խաղաղության, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել, հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով Արցախի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերի վերջին գնդակոծությունները:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսեւորվել է ատելության, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, եւ ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում:
Բեգլարյանն ընդգծել է, որ Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակված գնդակները եւ վերջին օրերի հրադադարի ռեժիմի այլ խախտումները դրա հերթական ապացույցն են: Նրա խոսքով, որքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղ ու քաղաքավարություն խաղան, միեւնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյացության եւ ագրեսիվության քաղաքականությունը՝ Արցախից հայերին վտարելու եւ հայոց պետականությունը եւ բոլոր հայերին նվաստացնելու նպատակով:
«Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական եւ բոլոր կողմերի համար արժանի երկխոսության եւ խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել եւ տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, եւ դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է»,-հայտարարել է Արցախի պետնախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ