Անչելոտի․ Բենզեման քիչ է մարզվել, բայց լավ մարզավիճակում է
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատել է թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի ընթացիկ մարզավիճակը։ Արքայական թիմը պատրաստվում է Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի խաղին։
«Բենզեման քիչ է մարզվել, բայց լավ մարզավիճակում է։ Նա դեռ պետք է բարելավի ֆիզիկական որակները։ Հիմա մենք շատ ենք աշխատում, եւ խաղացողների մոտ թարմության պակաս կա։ «Յուվենտուսի» հետ ընկերական խաղից հետո ավելի նպատակային կպատրաստվենք Սուպերգավաթի հանդիպմանը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։
«Ռեալ» - «Յուվենտուս» ընկերական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին Լոս Անջելեսում։ Եվրոպայի Սուպերգավաթի խաղը նշանակվել է օգոստոսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը