Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել. Էդգար Ղազարյան
Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա նաեւ նշել է. «Պատերազմից առաջ, Ամուլսարի հանքը բացելու և Ջերմուկ քաղաքն ապականելու ծրագրով Ջերմուկի փողոցներում թափառող և մարդկանց բնակարանները ներխուժող պատուհասը, պատերազմի ժամանակ մի քանի տասնյակ ջերմուկցի երիտասարդների կյանքը խորտակելուց հետո, երբեմնի միջազգային զբոսաշրջային կենտրոն հանդիսացող քաղաքը վերածել է սահմանամերձ զորանոցի` շուրջ 40 անգամ բարձրացրել անշարժ գույքի հարկը քաղաքում, իսկ հիմա իր հանգիստն է վայելում այն հյուրանոցում, որը մինչև իր իշխանության գալը, հանդես էր գալիս աշխարհահռչակ Hyatt բրենդի տակ։ Սա, հավանաբար, Ջերմուկ է գնացել ոչ միայն «նախկինների» օրոք կառուցված վայելքներից օգտվելու, այլև Ջերմուկով անցնելիք Քարվաճառ-Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքին հետևելու նպատակով։ Չի բացառվում, որ իր հանգիստը վայելելուց հետո, հայտարարի, որ Ջերմուկն ադրբեջանական քաղաք է, որտեղ պետք է վերադառնան այն ադրբեջանցիները, ովքեր այնտեղ ապրել են խորհրդային իշխանության տարիներին։
Զարմանալին այն է, որ այդ ամենը տեսնող ջերմուկցիները հանդուրժում են սրանց գարշելի ներկայությունը մեր քաղաքում, ավելին՝ ծառայում են սրանց»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից