29 տարի առաջ ազատագրվեց Ակնան (Աղդամը)
1993-ի հունիսին էր կարծեմ, երբ ՀՀ առաջին նախագահը ժամանեց Ստեփանակերտ և Արցախի իշխանություններին «առաջարկեց» զորքերը դուրս բերել ընդամենը երկու ամիս առաջ մեր կողմից ազատագրված Քարվաճառից, քանի որ, ինչպես ինքն էր «հիմնավորում»՝ միջազգային ուժերն են այդպես պահանջում...
Այդ հանդիպումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 23-ին, հակառակ «միջազգային ուժերի պահանջի»,՝ Արցախի զինված ուժերի կողմից ձեռնարկված փայլուն ռազմագործողության արդյունքում վնասազերծվեց Աղդամի թշնամական ռազմակայանը՝ երբեմնի հայկական Ակնան, իսկ ապա՝ հաջորդաբար Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը և... և աշխարհն այս ամենը տեսավ ու լռեց... Լռեց, որովհետև լինում են պահեր, երբ աշխարհը լռելով է հարգում ուժեղներին... Իսկ այն ժամանակ մենք, իրոք, և՜ ուժեղ էինք, և՜վճռական...
Հ.գ.- Այս տողերը գրել էի երեկ, բայց ոչ հանրայնացնելու տրամադրվածությամբ... Իսկ այսօր, այդուհանդերձ, թեկուզ ուշացումով, որոշեցի հրապարկել,...
Սենոր Հասրաթյան
Արցախի ԶՈՒ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ