Հայտարարություն Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ
Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է իր ազգադավ ծրագրերը: Հերթականը ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանի Հանրապետություն մուտք գործել արգելելն է:
Միանալով Էրդողանի և Ալիևի ռեժիմներին՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը հարվածում է հայոց պետականությանը՝ պառակտելով հայ ժողովրդին, արգելակելով արտաքին սպառնալիքներին հայ ժողովրդի կենսունակ մասի դիմադրությունը, ճանապարհ բացելով մեր հայրենիքի նկատմամբ թշնամական պետությունների ու կազմակերպությունների գործունության համար:
Վարչախմբի աշխատակազմի՝ Մուրադ Փափազյանին Հայաստանում անցանկալի անձ համարելու վերաբերյալ այսօր ներկայացրած պարզաբանումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրականությունը կեղծելու, սուտը ճշմարտության տեղ ներկայացնելու, սեփական անձը պետության հետ նույնականացնելու, Սահմանադրությունն ու օրենքները ոտնատակ տալու հերթական ապացույց:
Հայաստանի գործող վարչախումբն անընդհատ փաստում է, որ շարժվում է հայոց պետականության և հայ ժողովրդի ոչնչացման թուրք-ադրբեջանական նպատակային ծրագրերով:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստիվ դատապարտում է ռեժիմի այս քստմնելի և դավաճանական հերթական արարքը, հայտարարում, որ նման ապօրինություններով և պառակտիչ գործողություններով հնարավոր չէ կանխել համայն հայության շրջանում սկիզբ առած դիմադրության շարժումը, որն ուղղված է հայոց կենսունակ պետականության արտաքին և ներքին թշնամիների դեմ: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացումն այլընտրանք չունի:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
22 հուլիսի 2022 թ.


















































Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտ...
10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզի...
Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին