Ծանրամարտի ԵԱ-ն մի շարք եվրոպական երկրների որակազրկման պատճառով կհետաձգվի
Հաջորդ տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերին: Այդ մասին tass.ru-ին հայտնել է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագապիտովը:
Սովորաբար Եվրոպայի առաջնություններն անցկացվում են գարնանը: Առաջնության տեղափոխման պատճառը Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիաների որակազրկումն է, որը կավարտվի 2018թ. հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ որակազրկման պատճառը 2008թ. եւ 2012թ. Օլիմպիական խաղերում նշված երկրների ծանրորդների դրական դոպինգ թեստերն են:
2018թ. Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր մարտի 22-31-ը Անթալիայում: Այն կանցկացվի հոկտեմբերին, իսկ արդեն 2018թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Պերուում նշանակված է աշխարհի առաջնությունը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է