Թեհրան 22. Մեզ համար ամենակարեւորը
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում երեկ՝ հուլիսի 19-ին կայացած երեք երկրների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդներ՝ Ռաիսիի, Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը պաշտոնապես նվիրված էր Սիրիային եւ վերջնական հայտարարությունն էլ վերաբերում էր այդ երկրին, բայց նման հանդիպմանը քննարկվել են նաեւ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում եւ Արցախի հիմնախնդիրը:
Թեհրան 22-ում մեզ համար ամենակարեւորը Իրանի հագեւոր առաջնորդի հայտարարություններն էին Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ, որտեղ նա ընդգծեց, թե Իրանի համար անընդունելի կլինի Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բազմահազարամյա սահմանի վերացումը:
Մյուս կարեւոր հանգամանքը մեզ համար. ՌԴ նախագահը Էրդողանին բարեւներ փոխանցելով Ալիեւից, ամբողջ աշխարհին հասկացրեց, որ Հարավային Կովկասում գլխավոր եւ գուցե միակ խաղացողը պետք է լինի Մոսկվան, իսկ որ ավելի կարեւոր էր մեզ համար, ՌԴ նախագահը շեշտեց, որ կա Լեռնային Ղարաբաղ եւ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, որը պետք է լուծվի:
Իսկ թե ինչպես կլուծվի այդ հիմնախնդիրը, մեծապես կախված կլինի նրանից, թե առաջիկա ամիսներին, տարիներին ով է ղեկավարելու Հայաստանը:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից